Զամբյուղ (0)

Ընդհանուր զամբյուղը
0 ֏

Գաղտնիության քաղաքականություն

Տեղեկությունների գաղտնիություն

Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են միանգամայն գաղտնի և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի՝  բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Անձնական տվյալների հավաքագրում

Երբ Դուք օգտվում եք մեր կայքից, մենք կարող ենք հավաքագրել և պահել հետևյալ անձնական տեղեկությունները՝

ա) Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար

բ) Կայքի միջոցով Ձեր կատարած գնումների պատմությունը, 

դ) Մեզ հետ ունեցած նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն,

Մենք չենք տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի, այդ տվյալները հավաքագրվում և պահպանվում են Ձեր բանկի կողմից:

 

Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները

Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝

ա) Կայքի բնականոն շահագործում,

բ) Ձեր կողմից կատարված գնումների ընդունման, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրման և այլ տիպի էլեկտրոնային նամակների ուղարկում,

գ) մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,

դ) անհրաժեշտության դեպքում հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով տեղեկությունների ճշտում կամ հաղորդում, մեր գործունեության վերաբերյալ նորությունների տրամադրում:

 

Ձեր իրավունքները

Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Decorstore.am՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։

Եթե ունեք որևէ բողոք Decorstore.am-ի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ info@decorstore.am հասցեով։

 

Փոփոխություններ

Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել սույն Գաղտնիության քաղաքականությունում։ 

 

Կապ

Սույն Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. փոստի միջոցով՝ info@decorstore.am կամ զանգարահարելով +37455101606 հեռախոսահամարով:

Ավելացել է զամբյուղում